Samsung-ը մտադիր է այլևս չտրամադրել անվճար լիցքավորիչներ

Samsung-ը մտադիր է դադարեցնել իր բոլոր սմարթֆոնների հետ անվճար լիցքավորիչների տրամադրումը։ Այս մասին հայտնում է SamMobile պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ առանց լիցքավորիչի առաջին հեռախոսները կլինեն Galaxy A13-ը, Galaxy A23-ը, Galaxy M23-ը և Galaxy M33-ը։

Լրագրողները նշել են, որ Samsung-ը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս լուրը։

Նշենք, որ Samsung-ը մոտ մեկ տարի առաջ հրաժարվել էր իր առաջատար սմարթֆոնների հետ անվճար լիցքավորիչներ տրամադրելուց։

Փորձագետների կարծիքով՝ լիցքավորիչ չտրամադրելու որոշումը Samsung–ին թույլ կտա մեծացնել շահույթը ցածր գնով հեռախոսների վաճառքից։