Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին Samsung-ը Galaxy Z Fold3 և Galaxy Z Flip3 սմարթֆոնների անվանումից հեռացրել է Z տառը

Հարավկորեական Samsung ընկերությունը Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Galaxy Z Fold3 և Galaxy Z Flip3 սմարթֆոնների գովազդային նյութերում սարքերի անվանումից հեռացրել է Z տառը՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ: Այս մասին չորեքշաբթի  հայտնել է տեղական MBC հեռուստաալիքը։

«Բալթյան երեք երկրներում Galaxy Z սերիայի ճկվող հեռախոսների անվանումից հանվել է Z տառը»,- հայտնում է հեռուստաալիքը։ Ինչպես պարզաբանում է MBC-ն, Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին այս երկրներում մեծացել են Մոսկվայի հետ կոնֆլիկտի վախը և հակառուսական տրամադրությունները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էստոնիայի կառավարությունը օրինագիծ է մշակում արգելելու «ռուսական ագրեսիան արդարացնելու համար օգտագործվող խորհրդանիշները», որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են գեորգիևյան ժապավենը և Z տառը։ Լիտվայում մի քանի պատգամավորներ ավելի վաղ առաջարկել էին արգելել գեորգիևյան ժապավենի կրումը, ինչպես նաև Z տառի հրապարակային ցուցադրումը, իսկ խախտողներին պատժել 300-ից մինչև 500 եվրո տուգանքով:

Tert.am