Apple-ը վերջնականապես կարող է հրաժարվել iPhone-ում Touch ID-ից․ ինսայդեր

Apple ընկերությունը վերջնականապես հրաժարվել է Touch ID ներկառուցված մատնադրոշմային սենսորով սմարթֆոն թողարկելու գաղափարից։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է հեղինակավոր ինսայդեր Մին-Չի Կոն։

«Ավելի վաղ ես նշել էի, որ iPhone-ը Touch ID մատնահետքերի սկաներ կունենա էկրանին առնվազն մինչև 2023 թվականը», -ասել է Մին-Չի Կոն: Մասնագետի խոսքով ՝ այժմ նա կարծում է, որ ամերիկյան ընկերությունում հրաժարվել են նման iPhone ստեղծելու գաղափարից առնվազն մինչև 2025 թվականը:

Ինսայդերն իր ենթադրությունները բացատրել է այն փաստով, որ ընկերությունում գոհ են, թե ինչպես է իրականացվում Face ID կենսաչափական սենսորի աշխատանքը:

Մասնագետը նաև կարծում է, որ Apple-ը մտադիր չէ շարունակել սմարթֆոնների թողարկումը, որոնցում Touch ID-ն տեղադրված է Home կոճակում: Բացառություն կարող է դառնալ նոր սերնդի iPhone SE-ն։