Հայտնի է iPhone-ի նոր օպերացիոն համակարգի՝ iOS 16-ի թողարկման ամսաթիվը

Apple-ը հայտարարել է WWDC 2022 կոնֆերանսի անցկացման ամսաթիվը: Այս մասին հայտնում է MacRumors պարբերականը:

WWDC ամենամյա կոնֆերանսը կմեկնարկի հունիսի 6-ին և կավարտվի հունիսի 10-ին: Ինչպես 2021 և 2020 թվականներին, այնպես էլ ակս տարի միջոցառումը տեղի կունենա առցանց ձևաչափով: Սպասվում է, որ միջոցառման առաջին օրը կկայանա iPhone-ի նոր օպերացիոն համակարգի՝ iOS 16-ի թողարկումը:

Ընկերությունում նշել են, որ նշված միջոցառումը բաց կլինի բոլոր ցանկացողների համար, քանի որ կկայանա առցանց ձևաչափով: Ելույթների տեսագրությունները հասանելի կլինեն ընկերության կայքում և Apple Developer հավելվածում:

Բացի iOS 16-ից, ընկերությունը պետք է հայտարարի օպերացիոն համակարգեր պլանշետների, համակարգիչների, հեռուստացույցների և խելացի ժամացույցների համար՝ iPadOS 16, macOS 13, tvOS 16 և watchOS 9: Օպերացիոն համակարգերի թողարկումը սպասվում է մինչև 2022 թվականի ավարտը:

Տարեվերջին ինսայդերները ասել են, որ iPhone 6s-ը, iPhone 6s Plus-ը և iPhone SE-ը կմնան առանց iOS 16-ի աջակցության: