Չնայած բարձր արժեքին և նշանակալի փոփոխությունների բացակայությունը՝ օգտվողները բավականին հավանել են Galaxy S22 շարքը: Ֆլագմանների վաճառքը, իհարկե, ռեկորդներ չի սահմանում, բայց դրանք ձախողված անվանելը սխալ կլինի: Ընդհակառակը, Samsung-ը հպարտության առիթ ունի, որով նա շտապեց կիսվել իր լայն լսարանի հետ:
Այսպես, ընկերությունը գտնվում է մեկ քայլ հեռավորության վրա այն պահից, երբ Galaxy S22 շարքի մոդելների իրացված ծավալը կհասնի 1 միլիոնի: Խոսքը միայն Հարավային Կորեայի շուկայի մասին է, որտեղ վաճառվել է ավելի քան 900 հազար ֆլագման: Եվ այդ թիվը գրանցվել է ապրիլի սկզբին: Պարզ հաշվարկը ցույց է տվել, որ վաճառքի մեկնարկից ի վեր միջին օրական ընկերությունը վաճառել է Galaxy S22 շարքի մոտ 24 հազար սարք: Հետաքրքիր է, որ ամենաշատը գնել են Galaxy S22 Ultra-ն, որն օժտված է Galaxy Note սերիայի հատկանիշներով:
Ընդ որում, Samsung-ը վստահեցնում է, որ Galaxy S22 ընտանիքը հաջող է ոչ միայն <<հայրենի>> շուկայում, այլև դրանից դուրս: Նրա հաշվարկներով՝ այս շարքի սարքերի վաճառքն աճել է 70 տոկոսով՝ նախորդ տարվա S-շարքի սարքերի համեմատությամբ: Եթե առաջիկա շաբաթվա ընթացքում Հարավային Կորեայում Galaxy S22 շարքի ֆլագմանների վաճառքը հասնի 1 միլիոնի, ապա այս տարին կդառնա ընկերության համար լավագույններից մեկը վերջին երկու տարվա ընթացքում: