43 մլրդ դոլար. Մասկը ցանկանում է գնել Twitter-ն ու այն մասնավոր ընկերություն դարձնել

Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը ցանկանում է գնել Twitter-ը՝ մեկ բաժնետոմսի համար վճարելով 54,20 դոլար, գրում է Bloomberg-ը։

Գործարար ցանկանում է գնել ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը: Հնարավոր գործարքը գնահատվում է 43 մլրդ դոլար։

Մասկի կարողությունը ներկայում մոտ 260 մլրդ դոլար է։ Twitter-ի տնօրենների խորհրդին ուղղված նամակում միլիարդատերն ասել է, որ կարծում է, որ ընկերությունը «ո՛չ բարգավաճելու է, ո՛չ էլ ծառայելու է հանրային հրամայականին,եթե մնա իր ներկայիս վիճակում»: Գործարարի խոսքով՝ Twitter-ը պետք է վերածվի մասնավոր ընկերության։

Մասկը ավելի վաղ հայտարարել էր Twitter-ի բաժնետոմսերի 9,2 տոկոսը 2,89 միլիարդ դոլարով գնելու մասին։

 

Tert.am