Netflix-ը 3 ամսում կորցրել է մեծ թվով բաժանորդներ

Netflix հոսքային ընկերությունը վերջին 10 տարում առաջին անգամ սկսել է կորցնել բաժանորդներ. 2022 թվականի առաջին երեք ամիսներին նրա բաժանորդների թիվը կրճատվել է 200 000-ով, գրում է nbcnews.com-ը։

Netflix-ն այս արդյունքը պայմանավորում է երկու հիմնական գործոնով՝ Ուկրաինայում պատերազմով և հիմնական շուկաներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, բաժանորդագրությունների գնի աճով:

Netflix-ը, որն այժմ ունի 221,6 միլիոն բաժանորդ, վերջին անգամ բաժանորդների կորուստների մասին հայտնել է 2011 թվականի հոկտեմբերին:

 

Tert.am