ՌԴ-ում կգործարկվի Google Play-ի համարժեքի բետա տարբերակը

Ռուսական հավելվածների խանութի բետա տարբերակը կգործարկվի մինչև մայիսի վերջ, երեքշաբթի «Ռոոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է Թվային զարգացման նախարարության ղեկավար Մաքսուտ Շադաևը։

«Մինչև մայիսի վերջ մենք կներկայացնենք տեղական հավելվածների խանութի առաջին բետա տարբերակը»,- ասել է նա։

Թվային զարգացման նախարարությունը պայմանավորվել է ՏՏ ընկերությունների հետ՝ ստեղծելու Google Play-ի համարժեքը։

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել էր մինչև հունիսի 1-ը ավարտել բջջային սարքերի համար ներքին հավելվածների խանութի ստեղծումը՝ կապված Ռուսաստանի դեմ արտասահմանյան ընկերությունների պատժամիջոցների հետ։ Վարչապետի խոսքով՝ App Store-ը և Google Play-ը «շուտով կարող են թույլ չտալ հավելվածներ ներբեռնել»։ Օրինակ՝ պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի հավելվածներն արդեն անհասանելի են դարձել App Store-ում և Google Play-ում ներբեռնելու համար։

Tert.am