Մասկը հայտարարել է, որ Twitter-ը կարող է վճարովի դառնալ որոշ օգտատերերի համար

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, որը վերջերս ձեռք է բերել նաև Twitter ընկերությունը, հայտարարել է, որ սոցցանցը կարող է վճարովի դառնալ ընկերությունների ու պետական կառույցների համար, մինչդեռ մյուս օգտատերերը կշարունակեն օգտվել դրանից անվճար։

«Միշտ անվճար է լինելու հասարակ օգտատերերի համար, սակայն հնարավոր է, որ որոշակի վճար կարժենա կոմերցիոն կամ պետական օգտատերերի համար», – գրել է Մասկն իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Մասկը 44 միլիարդ դոլարով գնել է Twitter ընկերությունը, որից հետո դրա բաժնետոմսերի արժեքը բարձրացել է մոտ 6 տոկոսով։

 

Tert.am