WhatsApp-ը թույլ է տալիս հաղորդագրություններին արձագանքել էմոջիներով

WhatsApp մեսենջերում ավելացել է հաղորդագրություններին արձագանքելու հնարավորություն։ Այս մասին տեղեկանում ենք Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգի Facebook-յան էջից։

Սկզբնական շրջանում արձագանքների թիվը սահմանափակ կլինի, բայց հետագայում էմոջիների շարքը կընդլայնվի։

Մեկնաբանություններում Մարկը նշել է, որ էմոջիների մեջ ներառել են նաև  🙏 էմոջին՝ դրանով օգնելով տարածել երախտագիտություն։ Ավելի շատ էմոջինե շուտով։