Ինսայդերը հայտնել է iPhone 14 Max-ի գինը և մանրամասն առանձնահատկությունները

Ինտերնետում հայտնվել են iPhone 14 Max սարքի մանրամասն առանձնահատկությունները։

Ըստ ինսայդերի՝ iPhone 14 Max-ը կդառնա սովորական iPhone 14-ի բարելավված տարբերակը: Նորույթը կստանա 6.68-դյույմանոց OLED-վահանակ ՝ 2248=1284 պիքսել թույլատրությամբ, 458 ppi խտությամբ և 90 Հց թարմացման հաճախականությամբ: Սարքը կաշխատի Apple A15 Bionic պրոցեսորով։ Նույն չիպը գործում է iPhone 13-ի արդիական շարքում։ Սմարթֆոնը պետք է լինի 6 ԳԲ LPDDR4-ով և 128 ԳԲ կամ 256 ԳԲ հիշողությամբ ։