Իլոն Մասկը չի գնի Twitter-ը, քանի դեռ ընկերությունը չի ապացուցել, որ կեղծ օգտահաշիվները 5%-ից էլ պակաս են

Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter ընկերության գնման գործարքը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ ընկերության գործադիր տնօրենն ապացույց չի ներկայացրել առ այն, որ սոցցանցում կեղծ օգտահաշիվների թիվը 5%-ից պակաս է։

«Երեկ Twitter-ի գործադիր տնօրենը հրապարակավ հրաժարվեց ապացույցներ տրամադրել այն մասին, որ սոցցանցում կեղծ օգտահաշիվների թիվը 5%-ից պակաս է։ Այս գործարքը չի կարող շարժվել մեռյալ կետից, քանի դեռ նա դա չի արել»,- գրել է Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում։

Ձեռնարկատիրոջ խոսքերով՝ ներկայում սոցցանցի օգտահաշիվների ավելի քան 20%-ը կողծ է։

Ապրիլի 25-ին Twitter-ի ղեկավարությունը հայտարարեց, որ Մասկը ձեռք կբերի ընկերությունը 44 միլիարդ դոլարով: Ըստ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի, եթե միլիարդատերը որոշի խզել պայմանագիրը, նա պետք է ընկերությանը վճարի 1 միլիարդ դոլար տուգանք: Եթե Twitter-ը նախաձեռնի խզում, փոխհատուցումը կստանա Մասկը։ Գործարքի փակման ժամկետ է սահմանվել 2022 թվականի հոկտեմբերի 24-ը:

Tert.am