Apple ընկերությունն արտոնագրել է ներկառուցված տեսախցիկով ժամացույցի նախատիպը։ Այս մասին հայտնում է Patently Apple-ը։
Ամերիկյան ընկերության գյուտը հայտնաբերվել է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակի տվյալների բազայում: Դատելով պատկերներից՝ կորպորացիայի ինժեներները տեսախցիկը տեղադրել են Apple Watch-ի կողային հատվածում։
Նկարագրության համաձայն՝ այս տարբերակը կարող է օգտագործվել անմիջապես օգտատիրոջ դաստակից լուսանկարներ և տեսանյութեր նկարահանելու համար։ Ավելի լավ լուսանկարներ ստանալու համար գաջեթի մեջ տեղադրվել է լուսադիոդ, որը կատարում է ֆլեշի գործառույթները։