Apple-ը ճանաչվել է աշխարհում ամենաթանկարժեք ապրանքանիշը. BrandZ 100

Ամերիկյան Appleընկերությունն ամենաարժեքավոր համաշխարհային ապրանքանիշերի Kantar’s BrandZ 100 վարկանիշում զբաղեցրել է առաջին տեղը:Ըստ վարկանիշի՝ Apple ապրանքանիշի արժեքն անցյալ տարվա ընթացքում աճել է մինչև 947,1 մլրդ դոլար. iPhone արտադրողը 2015 թվականից ի վեր առաջին անգամ հայտնվել է առաջին հորիզոնականում։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Google-ը, ընկերությունը գնահատվում է 820 մլրդ դոլար, իսկ Amazon-ը, որին Apple-ը դուրս է մղել վարկանիշի առաջին գծից, 705,6 մլրդ դոլար արդյունքով իջել է երրորդ հորիզոնական։

Microsoft-ը հայտնվել է չորրորդ տեղում՝ 611,5 միլիարդ դոլարով, իսկ Tencent-ը՝ չինական ինտերնետ հսկան և WeChat-ի սեփականատերը, 5-րդ տեղում է՝ 214 միլիարդ դոլարով:

Աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի տասնյակում ներառվել են նաև McDonald’s-ը (197 մլրդ դոլար), Visa-ն (191 մլրդ դոլար), Facebook-ը (186 մլրդ դոլար, ընկերությունը պատկանում է Meta-ին), Alibaba-ն (170 մլրդ դոլար) և Louis Vuitton-ը (124 միլիարդ դոլար):

Իլոն Մասկի կողմից հիմնադրված Tesla-ն (75 մլրդ դոլար) զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը։

Amazon-ն ամենաարժեքավոր համաշխարհային ապրանքանիշերի BrandZ 100 վարկանիշը գլխավորել է 2021, 2020 և 2019 թվականներին:

 

Tert.am