Telegram-ը գործարկել է վճարովի Premium բաժանորդագրություն

Telegram մեսենջերը գործարկել է վճարովի Premium բաժանորդագրություն, որն օգտատերերին հնարավորություն է տալիս օգտվել լրացուցիչ հնարավորություններից: Դրա արժեքը կկազմի ամսական 449 ռուբլի, մինչդեռ ինքը՝ մեսենջերը կմնա անվճար, ասվում է Telegram-ի պաշտոնական բլոգում։

«Telegram-ը շարունակում է կտրուկ աճել, և շատ օգտատերեր հարցնում են, թե ինչպես կարող են աջակցել մեր թիմին: Այսօր մենք գործարկում ենք Telegram Premium-ը, բաժանորդագրություն, որով կարող եք աջակցել Telegram-ի հետագա զարգացմանը և օգտվել լրացուցիչ հնարավորություններից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«Telegram-ին բաժանորդագրվելուց հետո հավելվածի գրեթե բոլոր սահմանաչափերը կրկնապատկվում են: Բաժանորդները կկարողանան վերբեռնել մինչև 4 ԳԲ ֆայլեր, ֆայլեր ներբեռնել առավելագույն արագությամբ, ուղարկել եզակի ստիկերներ և արձագանքներ, օգտագործել լրացուցիչ գործիքներ՝ չաթերը կառավարելու համար և ստանալ բազմաթիվ այլ օգուտները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Միևնբույն ժամանակ ընկերությունը շեշտել է, որ Telegram-ի գոյություն ունեցող բոլոր գործառույթները մնում են անվճար բոլորի համար:

Tert.am