Ամերիկյան ինսայդեր Մարկ Գուրմանը (Mark Gurman) շարունակում է մանրամասներ ներկայացնել Apple Watch Series 8-ի ապագա խելացի ժամացույցների մասին:
Այս անգամ Գուրմանը պատմել է, որ Apple-ը ծրագրում է գաջեթում ավելացնել մարմնի ջերմաստիճանը չափելու գործառույթը ։ Այն արդեն փորձարկվում է ընկերությունում։
Ցավոք, ժամացույցը չի կարողանա ցույց տալ ճշգրիտ ջերմաստիճանը։ Այն միայն հետևելու է ջերմաստիճանի կտրուկ տատանումներին և խորհուրդ է տալու օգտատիրոջը դիմել բժշկի։
Ինչ վերաբերում է այլ բնութագրերին, ապա դրանք շատ չեն տարբերվի արդի մոդելից: Ժամացույցի թողարկումը նախատեսված է սեպտեմբերին։