HID Global-ը ներկայացրել է նոր Nokia հեռախոս՝ ներկառուցված TWS ականջակալներով

HID Global ընկերությունը ներկայացրել է նոր արտասովոր հեռախոս։ Այն կոչվում է Nokia 5710 Xpressmusic.

Առաջին հայացքից դա զարգերի համար նախատեսված սովորական հեռախոս է, բայց սարքի հետնամասում տեղադրված է «դուրս եկող մեխանիզմ»‎։ Դրանում թաքնված են անլար ականջակալներ։ Դրանք կարելի է միացնել հեռախոսին Bluetooth-ի միջոցով և լսել երաժշտություն կամ ռադիո։ Մեկ լիցքավորումից ականջակալները կաշխատեն մինչև 4 ժամ։ Նրանք լիցքավորվում են հեռախոսի մեջ ներկառուցված 1450 mAh մարտկոցի միջոցով:

Հեռախոսն ունի 2.4 դյույմանոց էկրան և 3.5 մմ միակցիչ՝ լարով ականջակալների համար: Նորույթն աշխատում է S30+ ՕՀ-ով: Ի դեպ՝ Nokia 5710 Xpressmusic-ն աջակցում է 4G-ին:

Nokia 5710 Xpressmusic-ի վաճառքը Եվրոպայում կսկսվի հուլիսի վերջին: