Samsung-ը պատրաստվում է Galaxy Tab A7-ի (2022) թողարկմանը

Համացանցում հայտնվել են որակյալ պատկերներ և մանրամասներ Galaxy Tab A7 (2022) նոր բյուջետային պլանշետի մասին: Այն պետք է ներկայացնեն մոտ ժամանակներս:

Նորույթն արտաքնապես նման է արդիական մոդելին: Ինչ վերաբերում է բնութագրերին, ապա գաջեթը կստանա 10.4-դյույմանոց դիսփլեյ ՝ 2000×1200 պիքսել, 8 ՄՊ-ով հիմնական տեսախցիկ և 5 ՄՊ-ով դիմային: Պլանշետի արտադրողականության համար պատասխանատու կլինի 12 նանոմետրանոց UNISOC T618 ութամիջուկ պրոցեսոր: Նորույթը կունենա նաև 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և 32 ԳԲ ներքին հիշողություն։ Ցանկության դեպքում  հնարավոր կլինի ընդլայնել microSD քարտով մինչև 1 ՏԲ: