Samsung ընկերությունը Galaxy S22-ը ներկայացրել է նոր գույնով

Samsung ընկերությունը, ինչպես և ասում էին շատերը, ներկայացրել է նոր երանգով Galaxy S22-ը:

Խոսքը Bora Purple մանուշակագույն գույնի մասին է: Ի դեպ, սա սմարթֆոնի իններորդ գունային տարբերակն է: Մինչ այդ գաջեթը վաճառվում էր Phantom Black, White, Pink Gold, Green, Graphite, Sky Blue, Violet և Cream գույներով:

Ինչ վերաբերում է սմարթֆոնի առանձնահատկություններին, ապա դրանք նույնն են մնացել: Այսինքն, սարքը ունի 6.1 դյույմ AMOLED էկրան 120 Հց հաճախականությամբ, Exynos 2200  կամ Snapdragon 8 Gen1 չիպ, 50 ՄՊ + 10 ՄՊ + 12 Մպ տեսախցիկ և մարտկոցը 3700 Mah մարտկոց՝  25 Վտ արագ լիցքավորմամբ։

Galaxy S22 Bora Purple-ի վաճառքը կսկսվի օգոստոսի 10-ին: Ի դեպ, նույն օրը տեղի կունենա Galaxy Unpacked-ի շնորհանդեսը: