Apple-ը վերսկսել է iPhone 12 mini- ների վաճառքը

Այս շաբաթ Apple ընկերությունը սկսել է 《վերականգնված》 iPhone 12 mini-ների վաճառքը։

Առայժմ ԱՄՆ-ի խանութում վաճառվում է սմարթֆոնի միայն մեկ տարբերակ՝ սև iPhone 12 mini՝ 128 ԳԲ հիշողությամբ։ Այն արժե 579 դոլար։ Այսինքն՝ խնայողությունը կազմում է 100 դոլար, քանի որ նոր մոդելը կարժենա 679 դոլար։

Հնարավոր է` հետագայում վաճառքում հայտնվեն և նոր մոդելներ։

Հիշեցնենք, որ 《վերականգնված》շարքը Apple-ի` նախկինում վաճառքի եղած սարքերն են , որոնք ինչ-որ պատճառներով  վերադարձվել են խանութ։

Դրանք անցնում են վերականգնման խիստ ընթացք, գործարանում փորձարկվում են, փոխում են մարտկոցը և դնում են նոր տուփի մեջ՝ օրիգինալ աքսեսուարներով։ Վերամշակված տարբերակները  տրվում են մեկ տարվա պաշտոնական երաշխիքով: