Hexagon Agency-ն ստեղծել է ուկրաինական էմոջիներ

Ուկրաինական Hexagon Agency դիջիթալ գործակալությունը ստեղծել է ուկրաինական էմոջիներ։

Նոր էմոջիները սոցիալ-մշակութային փոփոխությունների արձագանքն են։ Այս փոքրիկ պատկերներն ավելի լայն շրջանակներ են ընդգրկում և ներկայացնում են շատերի համար կարևոր կերպարներ։ Մենք տեսել ենք դրոշ` ծիածանի գույներով, հղի տղամարդկանց, տարբեր գույների մաշկ, կրոնական խորհրդանիշներ և այլն: Հասկանալով պատերազմի դերը, դրա ազդեցությունն ու արձագանքը` կարելի է ենթադրել, որ 《ուկրաինական》-ի տեղը զգացվում է էմոջիների հաջորդ տարբերակում”,-ասված է Hexagon Agency-ի հայտարարության մեջ:

Հետաքրքիր է, որ Hexagon Agency-ն ոչ միայն ստեղծել է էմոջիներ, այլև դրանք ուղարկել է Unicode Emoji Subcommittee-ի: Վերջինս շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որտեղ տարբեր աղբյուրներից հավաքում են էմոջիների գաղափարներ և իրագործում են դրանք բոլոր հայտնի հարթակներում, այդ թվում, Android և iOS։ Unicode-ին ներկայացված հայտը կհաստատվի թե ոչ, կիմանանք հոկտեմբերին: