Samsung ընկերությունը նոր սմարթֆոն է ներկայացրել

Samsung ընկերությունը Հարավային Կորեայում առանց ավելորդ աղմուկի նոր սմարթֆոն է ցուցադրել։

Նորույթը անվանել են Galaxy Buddy 2 և այն դարձել է Galaxy M23/Galaxy F23-ի վերանվանված տարբերակը: Գաջեթը ստացել է 6.6-դյույմանոց LCD-դիսփլեյ՝ FHD+ բանաձևով և 120 Հց թարմացման հաճախականությամբ:

Սմարթֆոնը հագեցած է մեկ դիմային տեսախցիկով ՝ 8 Մպ, և եռակի հիմնական տեսախցիկով ՝ 50 Մպ + 8 Մպ + 2 Մպ: Սարքն աշխատում է Snapdragon 750G ութմիջուկանի պրոցեսորով և 5000 մԱժ մարտկոցով, ունի 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և 128 ԳԲ հիմնական հիշողություն: Այն աջակցում է 25 վատտ արագ լիցքավորմում։

Galaxy Buddy 2-ը ունի կողային մատնահետքի սկաներներ: Բացի այդ, սմարթֆոնը ստացել է 5G, Wi-Fi 802.11 ac, Bluetooth 5.1, GPS, USB-C բնիկ, 3.5 մմ միակցիչ և microSD հիշողության քարտի հնարավորություն: Նորույթը կշռում է 198 գրամ: Սարքն աշխատում է Android 12 օպերացիոն համակարգի միջոցով:

Samsung Galaxy Buddy 2-ն արդեն սկսել է վաճառվել Հարավային Կորեայում: Սմարթֆոնը արժե $ 305։