Apple-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին

Սեպտեմբերի 7-ին Apple-ը կանցկացնի իր շնորհանդեսը։ Համացանցում հայտնվել է հետաքրքիր տեղեկատվություն այն մասին, թե ինչ ապրանքներ կցուցադրի ընկերությունն այդ միջոցառման ժամանակ։

Ենթադրվում է, որ Apple-ը հաջորդ ամիս պատրաստվում է iPhone-ի և iPad-ի նոր մոդելների թողարկմանը, ներառյալ iPhone 14 mini-ը և 10-րդ սերնդի iPad-ը: Կամ նաև ենթադրություններ, որ շնորհանեդեսի ժամանակ կներկայացվի Սմարթ ժամացույց։

Ամեն դեպքում շնորհանդեսը սարերի հետևում չէ և շուտով կիմանաք ինչ նորույթներ է պատրաստել Apple-ը։