Տեղի է ունեցել iPhone 14-ի շնորհանդեսը(🎥)

Երեկ տեղի է ունեցել iPhone 14 սերիայի ֆլագմանների և Apple-ի այլ գաջեթների շնորհանդեսը։
Ամերիկյան ապրանքանիշի նոր արտադրանքի շնորհանդեսն անցկացվել է Սթիվ Ջոբսի թատրոնում, որը գտնվում է Apple-ի կամպուսում։

2019 թվականից ի վեր առաջին անգամ շնորհանդեսը տեղի է ունեցել օֆլայն՝ լրագրողների և այլ հյուրերի անձնական ներկայությամբ։ Այս տեղեկությունը հաստատել են The Verge-ի հեղինակները, ովքեր, ի թիվս այլոց, ստացել են միջոցառման հրավեր։