Հայտնի է դարձել, թե ինչ հզորության մարտկոցներն են ստացել iPhone 14 շարքի մոդելները

Անցյալ շաբաթ Apple-ը ներկայացրեց iPhone 14-ը, iPhone 14 Plus-ը, iPhone 14 Pro-ն և iPhone 14 Pro Max-ը:  Ինչպես միշտ, ընկերությունը չի հրապարակել նոր արտադրանքի մարտկոցի հզորությունը, սակայն այս մասին տեղեկություն է հայտնվել համացանցում։

Ըստ MacRumors պարբերականի՝ iPhone 14-ի չորս մոդելներից երեքն ունեն ավելի մեծ մարտկոցներ, քան iPhone 13-ը, բացառությամբ iPhone 14 Pro Max-ի: Վերջինս հագեցած է ավելի փոքր մարտկոցով, քան iPhone 13 Pro Max-ը։

  • iPhone 14 – 3279 mAh
  • iPhone 14 Plus – 4325 mAh
  • iPhone 14 Pro – 3200 mAh
  • iPhone 14 Pro Max – 4323 mAh

Համեմատության համար, անցյալ տարվա մարտկոցների շարքն ուներ հետևյալը տեսքը.

  • iPhone 13 mini – 2406 mAh
  • iPhone 13 – 3227 mAh
  • iPhone 13 Pro – 3095 mAh
  • iPhone 13 Pro Max – 4352 mAh

Ըստ Apple-ի՝ բոլոր չորս սմարթֆոններն ի վիճակի են աշխատել ամբողջ օրվա ընթացքում, սակայն, դատելով ծավալներից, iPhone 14 Plus-ը պետք է լինի ամենահզորը։