Հոկտեմբերի 6-ին Google-ի շնորհանդեսից առաջ Pixel 7 Pro սմարթֆոնը նկատվել է Geekbench-ի տվյալների բազայում։
Արտահոսքը հաստատում է, որ ֆլագմանը կստանա Tensor G2 նոր չիպսեթ: Փաստաթղթերի համաձայն՝ պրոցեսորը կունենա նույն միջուկները, ինչ 1-ին սերնդի Tensor-ը՝ երկու Cortex-X1, երկու Cortex-A76 և չորս Cortex-A55 միջուկներ։ Բայց դրանք տարբեր կլինեն մինչև 2,85 ԳՀց հաճախականությամբ: Բացի այդ, Tensor G2-ը համալրված կլինի նոր Mali-G710 գրաֆիկական արագացուցիչով։ Ըստ լուրերի՝ նրա շնորհիվ չիպի գործունակությունը կավելանա 20%-ով։
Բացի դրանից՝ Pixel 7 Pro-ն կունենա նաև 6,7 դյույմանոց, 120 Հց հաճախականությամբ OLED էկրան, 50 Մպ + 13 Մպ + 48 Մպ եռակի տեսախցիկ, 10,87 Մպ առջևի տեսախցիկ և 5000 մԱժ մարտկոց՝ արագ լիցքավորման աջակցությամբ։