Apple-ը պատրաստում է iOS 16.0.3 թարմացում iPhone 14 շարքի համար

Apple-ը պատրաստվում է թողարկել նոր ծրագրային թարմացում ներկայիս iPhone 14 շարքի համար:

Այս մասին հայտնել է MacRumors-ը։ Համաձայն արտահոսքի՝ թարմացումը կշտկի բազմաթիվ սխալներ։ Օրինակ՝ CarPlay-ին միացված զանգերի ժամանակ ցածր ձայնը, iPhone-ի որոշ մոդելներում ցածր պայծառության դեպքում էկրանի թարթումը, ինչպես նաև այն սխալը, որի պատճառով անհնար էր մշակել կինոռեժիմում նկարահանված տեսանյութերը:

iOS 16.0.3-ի հայտարարության հստակ ամսաթիվ դեռ չկա, բայց, ամենայն հավանականությամբ, այն կթողարկվի այս կամ հաջորդ շաբաթ։