«Թռչունն ազատ է». Մասկը մեկնաբանել է Twitter-ի գնումը

Ամերիկացի ձեռներեց, Tesla-ի, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը մեկնաբանել է Twitter-ի գնման գործարքի ավարտը։

Իր անձնական էջում նա գրել է.«Թռչունն ազատ է»:

Այս մասին գրում է barrons.com-ը:

Նրա գրառումը հաշված րոպեների ընթացքում հարյուր հազարավոր հավանումներ է հավաքել սոցցանցի օգտատերերի կողմից։

Twitter-ի օգտատերերը հույս են հայտնել, որ Մասկի գալով սոցցանցում կլինի «խոսքի իրական ազատություն»։

Միաժամանակ, որոշ մեկնաբաններ կարծիք են հայտնել, որ Մասկի հայտնվելը Twitter-ի ղեկավարությունում կհանգեցնի «ավտորիտար աղետի»։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Մասկը խոստացել է մինչև հոկտեմբերի 28-ը ավարտին հասցնել Twitter միկրոբլոգների ծառայությունը գնելու գործարքը, որը գնահատվում է 44 մլրդ դոլար: Գործակալության տվյալներով՝ գործարարը նման հայտարարություն է արել բանկիրների հետ տեսակոնֆերանսի ժամանակ, որոնք «օգնում են ֆինանսավորել» սոցցանցը գնելու գործարքը։

Միաժամանակ լրատվամիջոցները գրել են, որ Մասկը նախատեսում է աշխատանքից հեռացնել ընկերության անձնակազմի 75%-ին։ Ավելի ուշ սոցցանցի ղեկավարությունը նամակ է ուղարկել աշխատակիցներին՝ խնդրելով չհավատալ այդ լուրերին։

Tert.am