Ենթադրություններ կան, որ Apple-ն իր առաջին ծալովի գաջեթը կթողարկի 2024 թվականին

Շատ արտադրողներ արդեն ունեն ծալովի սմարթֆոններ, սակայն Apple-ը դեռ չի աշխատում այդ ուղղությամբ: Ըստ նոր տվյալների՝ ընկերությունն իր առաջին ծալովի գաջեթը կներկայացնի 2024 թվականին։ Չնայած այս տեղեկատվության աղբյուրը, տարօրինակ կերպով, Apple-ի մրցակից Samsung-ն էր:

Samsung Mobile Experience-ը (MX) հանդիպում է անցկացրել արտադրողների հետ, որտեղ նրանք քննարկել են մի քանի հետաքրքիր թեմաներ, այդ թվում՝ ծալվող հեռախոսի ռազմավարությունը: Elec զեկույցը մանրամասնում է, որ Samsung-ը մինչև 2025 թվականը իր ծալովի սարքերի համար գնահատում է տարեկան աճի տեմպ  մինչև 80%:

Samsung MX-ի ներկայացուցիչներն ակնկալում են, որ Apple-ն իր առաջին ծալովի սարքը կթողարկի 2024 թվականին։ Բայց սա, ըստ նրանց կանխատեսումների, կլինի ոչ թե սմարթֆոն, այլ նոութբուք և պլանշետ։ Թե ինչու՝ անհասկանալի է: Ի դեպ, այս պնդումները համահունչ են CCS Insight-ի նախորդ զեկույցին:

Samsung-ը եեկարծում է, որ ծալվող հեռախոսների ներկայիս օգտատերերի 90%-ը որպես հաջորդ սարք կընտրի ծալովի գաջեթը: