Մասկը Twitter-ի աշխատակիցներին կոչ է արել քրտնաջան աշխատել կամ հեռանալ

Ամերիկացի ձեռներեց և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը ընկերության աշխատակիցներին առաջարկել է քրտնաջան աշխատել կամ հեռանալ։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Մասկի աշխատակիցներին ուղարկված նամակը։

«Միայն բացառիկ արտադրողականությունը կլինի անցողիկ միավոր»,- նշվում է նամակի տեքստում։

Նշվում է, որ այն աշխատակիցները, ովքեր ցանկանում են շարունակել աշխատել ընկերությունում, պետք է հետևեն նամակի հղմանը և սեղմեն «այո» կոճակը։