«ВКонтакте»-ն մի շարք փոփոխություններ է իրականցրել

«ВКонтакте»-ն թարմացրել է սոցիալական ցանցերի համայնքների կանոնները և հրաժարվել է մի քանի սահմանափակումներից. այժմ հեղինակները սահմանափակում չունեն ուղղակի և անուղղակի գովազդի հրապարակումների քանակի վրա, որոնք նրանք թողարկում են ինքնուրույն: Այս մասին ասվում է սոցցանցի հաղորդագրության մեջ։

Ակնկալվում է, որ նման սահմանափակման վերացումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով կառուցել համայնքի մոնետիզացիայի քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ, VK-ն խոստանում է, որ «ալգորիթմները կհետևեն թարմացվող էջերում գովազդային գրառումների քանակին և օգտատերերի հարմարավետությանը սոցիալական ցանցում»:

Սոցցանցը մեղմացրել է նաև թեմատիկան փոխելու սահմանափակումները։ Առաջիկայում կհայտնվի հատուկ տեղեկատվական բլոկ, որտեղ տեսանելի կլինի էջի ստեղծման տարեթիվը և անվանափոխությունների պատմությունը։