Whatsapp-ում շուտով հասանելի կլինի նոր գործառույթ

WhatsApp-ի ծրագրավորողները պատրաստվում են նոր հնարավորություններ ավելացնել հավելվածում։

Խոսքը տեսքստային և ձայնային ստատուսներ հրապարակելու հնարավորության մասին է։ Այն արդեն փորձարկվում է iOS օգտատերերի համար հավելվածի բետա տարբերակում։

Ձայնային ստատուսները կլինեն 30 վայրկյան տևողությամբ։ Բացի այդ, կարգավորումներում կարելի է ընտրել այն օգտատերերին, ովքեր կարող են լսել Ձեր ձայնային ստատուսները:

Երբ նորամուծությունները կհայտնվեն բոլոր օգտատերերի համար, հայտնի չէ: