Apple-ը դժգոհ է iPhone 14 Plus սմարթֆոնների վաճառքից

2022 թվականին Apple-ը որոշեց հրաժարվել iPhone 14-ի մինի տարբերակից և փոխարենը թողարկել iPhone 14 Plus-ը, որն իր կատարողականությամբ նման է սովորական iPhone 14-ին և չափսով (6,7 դյույմանոց էկրան)՝ iPhone 14 Pro‌ Max-ին: Բայց փորձը կարծես թե ձախողվել է։

Ըստ ինսայդերների տվյալների՝ Apple-ը լրջորեն անհանգստացած է iPhone 14 Plus-ի վաճառքով և նույնիսկ ցանկանում է վերանայել ապագա iPhone 15 շարքը՝ Plus տարբերակի ձախողման պատճառով։ Երկու հնարավոր ռազմավարություն է հնչում. Առաջինը սովորական և Pro մոդելների հետագա ուրվագծումն է, ինչպես նախկինում խոսել է վերլուծաբան Մինգ-Չի Կուոն: Երկրորդ տարբերակը Plus մոդելի գնի իջեցման հնարավորությունն է, որն այժմ սկսվում է 899 դոլարից։ Թերևս արդյունքում կնվազի նաև ստանդարտ iPhone-ի արժեքը, որն այժմ սկսվում է 799 դոլարից։

Ամեն դեպքում, iPhone 15 շարքի թողարկմանը դեռ մեկ տարի կա, ուստի դեռ վաղ է ասել, թե Apple-ն ինչ ռազմավարություն կկիրառի։