Twitter-ում հայտնվել է տեքստի ձևավորման գործառույթ

Ամերիկացի ձեռներեց և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է սոցցանցում տեքստի ձևավորման գործառույթի հայտնվելու մասին։ Այս մասին ընկերության  ղեկավարը հայտնել է հունվարի 9-ին։

«Այս եռամսյակի վերջում մենք կավելացնենք նաև ձևավորման պարզ առանձնահատկություններ, ինչպիսիք են տառաչափը, տեքստի թավ և ընդգծված լինելը», – գրել է Մասկը:

Նրա խոսքով՝ այս թարմացման շնորհիվ օգտատերերը կկարողանան ամբողջական տեքստեր հրապարակել Twitter-ում՝ առանց այլ կայքեր այցելելու։ Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցը կշարունակի «խորհուրդ տալ թվիթերում հակիրճ լինել», – հավելել է Մասկը: