Meta-ն կապաարգելափակի Թրամփի Instagram-ի և Facebook-ի էջերը

Meta-ն հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կհանվեն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Instagram և Facebook հաշիվների սահմանափակումները։

«Առաջիկա շաբաթների ընթացքում մենք կդադարեցնենք պարոն Թրամփի Facebook-ի և Instagram-ի էջերի արգելափակումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ նրա հրապարակումներն արդեն տեսանելի են Instagram-ում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական արշավից առաջ կվերադառնա Twitter և Facebook։