WhatsApp-ը կներկայացնի խմբային չաթերում պլանավորված զանգեր ստեղծելու հնարավորություն

WhatsApp մեսենջերը մշակում է մի գործառույթ, որն օգտատերերին առաջարկում է խմբային չաթերում զանգեր պլանավորելու հնարավորություն:

Նշենք նաև, որ այս գործառույթի միջոցով հնարավոր է ընտրել զանգի անվանումը, ամսաթիվը և ժամը։ Բացի այդ, դրա մասնակիցները կստանան ծանուցումներ զանգի ստեղծման և դրա մեկնարկի մասին։

Ներկայում նորամուծությունը հասանելի է մեսենջերի բետա տարբերակում Android-ում։ Դեռևս հայտնի չէ, թե երբ գործառույթը հասանելի կլինի բոլորին: