Twitter-ը բոլոր օգտատերերին անընդմեջ ցուցադրում է Իլոն Մասկի թվիթերը

Twitter-ի օգտատերերը նկատել են, որ սոցցանցը սկսել է թարմացվող էջերում խորհուրդ տալ հիմնականում ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկի թվիթերը։

Սոցցանցի «Для вас» բաժնում բազմաթիվ օգտատերեր անընդհատ թվիթներ են ստանում միլիարդատիրոջից։ Պլատֆորմը ուղարկում է Մասկի հրապարակումները անգամ նրանց, ովքեր նրան բաժանորդագրված չեն։

Թրենդը սկսվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ սոցցանցի սեփականատերը դժգոհել է իր թվիթերում դիտումների պակասից։ Ձեռնարկատերն անգամ աշխատանքից ազատել է իր ինժեներներից մեկին։

Ըստ Platformer-ի՝ Մասկի աքաունթը գագաթնակետին է հասել 2022 թվականի ապրիլին։ Այդ ժամանակից ի վեր ակտիվությունը զգալիորեն նվազել է։

Հանգստյան օրերին գործարարը հայտարարեց, որ Twitter-ում փոփոխություններ են կատարվել, այժմ տեսանելիության խնդիրը կլուծվի։ Նրա խոսքով՝ իր թվիթերի 95%-ը «չի հասցվել» օգտատերերին։