MacBook Air-ի նոր տարբերակի մասին նոր մանրամասներ

Համացանցում շարունակվում են մանրամասներ տարածվել  MacBook Air-ի նոր տարբերակի մասին։

Համաձայն DigiTimes-ի հաղորդագրության՝ 15 դյույմանոց MacBook Air-ը շուկա կհայտնվի ներկայիս M2 պրոցեսորով: Խոսքը չիպի հիմնական և Pro տարբերակների մասին է։ Ի դեպ, ավելի վաղ համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ սարքը համալրվելու է նոր M3 պրոցեսորով, սակայն Apple-ը կարծես թե չի հասցնում թողարկել SoC-ը։

Ինչ վերաբերում է MacBook Air 15-ի մյուս բնութագրերին, ապա դրանք կլինեն նույնը, ինչ MacBook Air 13 մոդելինը: Նոթբուքը կստանա MagSafe մագնիսական լիցքավորում և 1080p տեսախցիկ։ Դեռևս տեղեկություններ չկան, թե որքան կարժենա նոութբուքը։

MacBook Air 15-ի շնորհանդեսը նախատեսվում է ապրիլի սկզբին։