Ռուսական «Одноклассники» սոցիալական ցանցը թարմացրել է իր լոգոն՝ կրճատելով այն «OK»-ի, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Նրանք պատրաստվում են նոր լոգոն պաշտոնապես ցուցադրել «ОКнутые люди» ժամանցային նախագծում։ Ընկերությունը նշում է, որ տարբերանշանի փոփոխությունը նպատակ ունի ցույց տալ, որ այսօր «Одноклассники»-ն դուրս է գալիս միայն սոցիալական ցանց լինելու կարգավիճակից։ Նրանք նաև ասացին, որ նոր լոգոն ընդամենը առաջին քայլն է հարթակի վիզուալ ոճը վերանայելու ուղղությամբ։
«ОКнутые люди» շոուն վարելու է Սերգեյ Բուրունովը, հաղորդման ընթացքում մասնակիցները կկռահեն օգտատերերի հոբբիները և կպայքարեն մրցանակների համար։ Նախագծին կմասնակցեն ռուս հայտնի բլոգերներ ու դերասաններ։ Շոուի առաջին թողարկումը կլինի 2023 թվականի մարտի 28-ին։