Մասկը կրկնակի էժան է գնահատել Twitter-ը գնման արժեքի համեմատ

Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը աշխատակիցներին ուղղված նամակում աշխատակիցներին առաջարկել է բաժնետոմսեր՝ որպես վարձատրություն։ Բոնուսը հիմնված է ընկերության 20 միլիարդ դոլար գնահատման վրա:

20 միլիարդ դոլարի գնահատումը Մասկի «խոստովանությունն» է այն բանի, թե որքան է ընկել Twitter-ի արժեքը միլիարդատիրոջ՝ ընկերությանը միանալուց հետո։

Իլոն Մասկը Twitter-ի ղեկավարը դարձավ անցյալ տարվա հոկտեմբերի վերջին՝ ձեռք բերելով ընկերությունը 44 միլիարդ դոլարով։ WSJ-ի տվյալներով՝ 2022 թվականի վերջին սոցցանցի եկամուտը փլուզվեց 40%-ով՝ խոշոր գովազդատուների արտահոսքի պատճառով։

Փետրվարին ձեռներեցը թվիթերում գրել էր, որ ընկերությունը «միանշանակ դեռ ֆինանսապես առողջ չէ», և որ արդյունքի հասնելու համար մեծ աշխատանք է պետք։ Մասկն ընդգծել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում ինքը փորձում է «փրկել Twitter-ը սնանկությունից»։