Իլոն Մասկի թվիթերյան էջը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկի թվիթերյան էջը դարձել է աշխարհում ամենաայցելվածը։

Նախկինում ամենաշատ բաժանորդներն ուներ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։ Հրապարակման պահին Մասկն ունի 133,081,381 հետևորդ։ Սպիտակ տան նախկին ղեկավարն ունի 133 041 951 բաժանորդ։ Գինեսի ռեկորդների գրքի վարկանիշի հեղինակները ուշադրություն են հրավիրել ձեռնարկատիրոջ արդյունքի վրա։

Նշենք նաև, որ փետրվարին հարթակի օգտատերերը նկատել են, որ սոցցանցը սկսել է հիմնականում Մասկի թվիթներն առաջարկել հոսքերում։