VK-ն մշակում է Tinder-ի ռուսական անալոգը

VK-ն մշակում է ժամադրության իր սեփական հավելվածը, որը նման է Tinder-ին: Այն կարող է գործարկվել 2023 թվականի ամռանը։ Դրանում գրանցվելու համար ВКонтакте-ում հաշիվ պետք չէ:

Այժմ ВКонтакте-ն արդեն ունի «VK Знакомства» ծառայությունը։ Այն հայտնվել է երկու տարի առաջ՝ բացվում է առանձին ներդիրով և ինտեգրված է «Առողջություն», «Կանանց օրագիր», «Եղանակ», «Հետադարձ», «Զանգեր» և այլն ծառայությունների կատալոգում։

«VK Знакомства»-ը հայտնի է միայն ներքին ծառայության մակարդակով, ուստի առանձին հավելված ստեղծելն ավելի տրամաբանական է, ասել է Telecom Daily-ի ղեկավար Դենիս Կուսկովը։

Նրա խոսքով, պրոֆիլների տեղադրման, ժամադրության, վճարման և այլնի առումով հավելվածի ճիշտ դիրքավորման և հարմարության դեպքում նրա լսարանը կկարողանա առնվազն կրկնապատկել «VK Знакомства»-ի լսարանը և մոտենալ 50 միլիոն օգտատերի։