Նոր iPhone 15-ը կստանա Pro մոդելների պես փայլատ հետին պանել

Phone 15 սմարթֆոնի բազային տարբերակը, որի շնորհանդեսը նախատեսված է այս աշնանը, կստանա Pro մոդելների պես հետին պանել։ Այս մասին հայտնում է WCCFTech պորտալը։

Խոսքը փայլատ հետին պանելի մասին է՝ «ցրտահարված ապակի» (frosted glass) էֆեկտով: Նման պանելներն օգտագործվում են Pro նախածանցով «հին» մոդելներում, սակայն այս տարի, ըստ լուրերի, դրանք կօգտագործվեն նաև iPhone 15-ում և iPhone 15 Plus-ում։

Ներկայում ոչ Pro` ավելի մատչելի iPhone-ներն ունեն փայլուն հետին պանել, որն արտացոլում է լույսը: Այսպիսով, այս նորամուծությունն էլ ավելի կնվազեցնի Apple սմարթֆոնների հիմնական և Pro մոդելների տարբերությունը։

Ամեն տարի Apple-ը նոր գույն է ներկայացնում iPhone-ի համար և, ըստ քաջատեղյակ աղբյուրների, այս տարի արժե սպասել կապտականաչավուն գույնի մոդելի։

Tert.am