Ամերիկյան Google ընկերությունը ներկայացրել է իր առաջին ծալովի սմարթֆոնը։ Շնորհանդեսի տեսագրությունը հասանելի է ընկերության յութուբյան ալիքում։
Հիմնական ծալովի OLED էկրանն ունի 7,6 դյույմանոց անկյունագիծ՝ 120 հերց հաճախականությամբ և 1450 նիտ առավելագույն պայծառությամբ:
Ներկայացված Pixel Fold-ը ստացել է Google Tensor G2 պրոցեսոր՝ Titan M2 անվտանգության համապրոցեսորով: Բացի այդ, սարքն ունի 12 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 256 կամ 512 գիգաբայթ ներքին հիշողություն՝ UFS 3.1 ձևաչափով:
Նաև սարքն ունի եռակի տեսախցիկ՝ 48, 10,8 և 10,8 մեգապիքսելանոց ոսպնյակներով։ Սմարթֆոնն աշխատում է Android 13 օպերացիոն համակարգով։
Նորույթի արժեքը գնահատվել է 17.99 դոլար: Սարքը վաճառքում կհայտնվի հունիսին։