Google-ը նախատեսում է Android-ին տալ Continuity-ի նման միացման գործառույթ, ինչպիսին Apple-ն ունի

Ամերիկյան Google կորպորացիան դիտարկում է Android սարքերի համաժամացման հնարավորությունը՝ Apple-ի էկոհամակարգում Continuity գործառույթի նմանությամբ։ Այս մասին գրել է The Verge-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նոր գործառույթի շնորհիվ օգտատերերը կկարողանան մի սարքից մյուսը (ներառյալ մի քանի սմարթֆոններ) անցնել զանգերի միջև, ավելի հեշտ եղանակով կիսվել ինտերնետով հասանելության կետի (hotspot) միջոցով:

Apple-ի սարքերը նույնպես ունեն միջսարքային զանգերի ընդունում, սակայն օգտվողները չեն կարող զանգահարել մեկ iPhone-ով ու շարունակել մյուսով:

Android սարքերը կկարողանան գործակցել միմյանց հետ, եթե մուտք իրականացվի նույն օգտահաշվով: Օգտատերերը պետք է ձեռքով կապեն սարքերը «Սարքեր և համօգտագործում» (Devices and Sharing) բաժնում օպերացիոն համակարգի կարգավորումների միջոցով:

Նախկինում Google Docs և Google Drive ծառայություններն աջակցում էին էլեկտրոնային ստորագրության գործառույթին: Նոր գործառույթը ներկայումս բետա (ոչ ամբողջական) է Google Workspace-ի որոշ օգտատերերի համար:

Tert.am