WhatsApp մեսենջերը հայտնել է նոր գործառույթի մասին։ Հիմա արդեն հնարավոր կլինի միաժամանակ երկու հաշիվների օգտագործումը։ Այս մասին հաղորդվում է ծառայության պաշտոնական բլոգում։
«Այժմ Դուք կարող եք միաժամանակ օգտագործել երկու WhatsApp հաշիվներ, օրինակ՝ անձնական և աշխատանքային»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկրորդ հաշիվը միացնելու համար Ձեզ հարկավոր կլինի երկրորդ հեռախոսահամար և SIM քարտ կամ մի քանի SIM քարտեր կամ eSim (վիրտուալ SIM քարտեր) աջակցող հեռախոս: