Իլոն Մասկը հերքում է Եվրոպայում X սոցիալական ցանցի հնարավոր արգելափակման մասին լուրերը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հերքել է Եվրոպայում X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի հնարավոր արգելափակման մասին քննարկումները թվային ծառայությունների մասին նոր օրենքի ֆոնին։

«Եվս մեկ սուտ Business Insider-ից։ Նրանք իրական հրատարակում չեն»,- գրել է Մասկը միկրոբլոգում։

Business Insider-ը ավելի վաղ հայտնել էր, որ Մասկը քննարկել է ԵՄ-ում X սոցիալական ցանցի արգելափակման հարցը թվային ծառայությունների մասին օրենքի պատճառով:

Տեղեկություն կար նաև, որ ԵՄ-ն հետաքննում է Մասկի սոցիալական ցանցում ոչ պատշաճ բովանդակության տարածումը։