Google ընկերությունն արդեն տարբեր ձևերով փորձել է գումար վաստակել՝ ստեղծելով YouTube-ում վճարովի բաժանորդագրության տարբերակներ։ Վճարովի ալիքներ, առանց գովազդի բաժանորդագրություններ, սակայն այս ամենը, ինչպես երևում է, չի արդարացրել ընկերության հույսերը։ Այժմ ընկերությունը ներկայացնում է նոր ծառայություն՝ YouTube Red, որը թույլ կտա դիտել բոլոր վճարովի ալիքները, օգտվել YouTube Gaming-ից, ֆոնային ու օֆլայն ռեժիմում երաժշտություն լսել։
Բաժանորդագրությունը հնարավոր կլինի ձևակերպել հոկտեմբերի 28-ից, սկզբնական փուլում այն հասանելի կլինի միայն ԱՄՆ-ի քաղաքացիներին։ YouTube Red-ից օգտվելու գինը 9,99 դոլար կլինի։
Աղբյուրը՝ Google