Փոքրիկ հնարքներ Skype-ում

Փոքրիկ հնարքներ Skype-ում

Բոլորիս հետ էլ լինում են դեպքեր, երբ ուրիշ համակարգչով մտնում ենք Skype մեր հաշվով, բայց հետո մոռանում ենք փակել և այն մնում է բաց: Ի՞նչ անել այս դեպքում, եթե չեք ցանկանում փոխել գաղտնաբառը: Պետք է ընդամենը տեքստային մեկ հրահանգ:

Այսպիսով, որպեսզի միաժամանակ բոլոր տեղերից (բացի այն մեկից, որն օգտագործում եք) ձեր հաշվից դուրս գաք, ապա բացեք ձեր կոնտակտներից ցանկացած մեկինը և հաղորդագրություն ուղարկեք նրան այս հրահանգ-տեքստը՝ /remotelogout

Այս տեքստը, չի երևում նրան, ում ուղարկում եք, բայց փակվում են ձեր հաշիվները: Ի դեպ, սա միայն աշխատում է եթե դուք ցանցում ակտիվ եք:

%d5%bd%d5%af%d5%a1%d5%b5%d5%ba

Եվս մեկ հետաքրքիր հնարք. Եթե նույն կերպ հաղորդագրությամբ ուղարկեք /showplaces հրահանգը, ապա կարող եք տեսնել, թե արդյոք այդ պահին, էլի ինչ-որ սարքավորման վրա բաց է ձեր հաշիվը:

%d5%bd%d5%af%d5%a1%d5%b5%d5%ba2