Հաքերները կոտրել են HBO հեռուստաալիքի սոցցանցերի էջերը

Հաքերները կոտրել են HBO հեռուստաալիքի սոցցանցերի էջերը

Հաքերները կոտրել են ամերիկյան HBO հեռուստաալիքի Facebook-յան և Twitter-յան էջերը: HBO սոցցանցերի էջերը, այդ թվում՝ հայտնի սերիալների՝ «Գահերի խաղի» պաշտոնական էջերը կոտրելու համար ենթադրաբար պատասխանատու է իրեն OurMine կոչող խումբը:

HBO-ի վրա հարձակումների  հետևանքով ավելի վաղ համացանցում էին հայտնվել «Գահերի խաղի» դեռ չցուցադրված սերիաների սցենարները և ընկերության գաղտնի տվյալները:


Հաքերների թողած հաղորդագրություններից մեկում նշվում է, որ ստուգում են համակարգի անվտանգությունը: Որոշ հաղորդագրություններ արագ կերպով հեռացվել են:

Նշենք, որ նախորդ տարի OurMine կոչող հաքերային խումբը կոտրել էր Netflix-ի բլոգը, նաև Wikipedia-ի հիմնադիրներից Ջիմի Ուելսի, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի, Google-ի տնօրեն Սունդար Պիչայի էջերը: